չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնանկությունը պաշտոնապես հաստատվեց

ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնանկությունը պաշտոնապես հաստատվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ InfoPort-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հայրապետյանի պաշտոնանկությունը կապվաց է ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շուրջ ստեղծված սկանդալի հետ։

Հիշեցնենք՝ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստի առթիվ։ Մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների մասին բացատրություն տալու։

Ավելին, վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ORSIS ընկերության ներկայացուցիչների միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին: Արդյունքում ՝ ORSIS-ը այժմ իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:

  • Կիսվել: