կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պետության դեմ հանցագործություն է. ԱԺ նախագահը` վարչական ռեսուրսի օգտագործման մասին

Պետության դեմ հանցագործություն է. ԱԺ նախագահը` վարչական ռեսուրսի օգտագործման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խիստ դատապարտելի է համարում վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրությունների ընթացքում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ընտրատեղամասի մոտ լրագրողների ետ ճեպազրույցում։
Լրագրողը հարց ուղղեց խորհրդարանի ղեկավարին, որ դիտորդական առաքելությունները շարունակում են պնդել` ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել։
 
«Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ոչ թե հույս ունեմ, այլ ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է։ Այսօր մեր անվտանգային համակարգն այս կամ այն կառույցին անդամակցելը չէ, մեր անվտանգային համակարգը ժողովրդավարական համակարգն է»,– ընդգծեց Սիմոնյանը։
Նրա կարծիքով` ժողովրդավարական համակարգին անօրինական գործողություններով հարվածելն ու ընտրությունների օրինականության վրա ստվեր գցելը հանցագործություն է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ։ Նման արարքները պետք է շատ խստորեն պատժվեն։
«100–հազարավոր մարդկանց մեջ, բնական է, կան մարդիկ, որոնք գուցե նույնիսկ չեն հասկացել, թե ինչ է հեղափոխությունը»,– ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: