երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 1,3 միլիոն փախստական Է ժամանել Լեհաստան

Փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 1,3 միլիոն փախստական Է ժամանել Լեհաստան

Փախստականների թիվը, որոնք Ուկրաինիայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել Է 1,3 միլիոնը: Մարտի 9-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է հանրապետության սահմանային պահապնության ծառայությունը։

«Փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան Է ժամանել 1,33 միլիոն մարդ»,- տեղեկացրել Է ծառայությունը: Սահմանային պահպանության ծառայության տվյալներով՝ վերջին օրերին Լեհաստան ժամանողների 93 տոկոսն Ուկրաինայի քաղաքացիներ են, 1 տոկոսը՝ Լեհաստանի քաղաքացիներ, 6 տոկոսն՝ այլ երկրների քաղաքացիներ: 90 տոկոսը երեխաներով կանայք են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: