երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետք է սկսենք ավելացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները. Արամ Սարգսյան

Պետք է սկսենք ավելացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները. Արամ Սարգսյան

ՌԴ-ն շարունակում է միութենական պետություն ձևավորելու գործելաոճը, մենք առավելագույնը պետք է անենք ալիքի տակ չընկնելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը․ 

«ՌԴ-ն շարունակում է միութենական պետություն ձևավորելու գործելաոճը, մենք առավելագույնը պետք է անենք ալիքի տակ չընկնելու համար։ ՌԴ այսօրվա քաղաքականության ու իշխանության հետ ո՛չ արդարություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ ապագա չկա: Քայլ առ քայլ տնտեսական, քաղաքական, սպառազինության գնման և անվտանգային վեկտորը փոխել է պետք՝ ՀԱՊԿ-ը կապ չունի պաշտպանության և անվտանգության հետ, սոսկ քաղաքական ժանդարմի գործառույթ է իրականացնում և վարկաբեկում անդամ պետությունների վարկանիշը։

Բնականաբար, հաշվի առնելով մեր իրավիճակը և ՌԴ գործելաոճը, ուղղվածության փոփոխությունը պետք է սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները ավելացնելով և տնտեսական ծրագրերում նրանց ներգրավվածությունը կտրուկ մեծացնելով»։

  • Կիսվել: