չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն․ Սինանյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին

Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն․ Սինանյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին

Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում։ Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքին։

Նա նշեց, որ այս խնդրով իրենք որեւէ իրավասություն չունեն զբաղվելու, եւ կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են. «Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող հետ վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ»,-ասաց Սինանյանը՝ հավելելով, որ   հայկական կողմն մ ինչ-որ քայլեր անում է:

 

  • Կիսվել: