ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակից

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակից

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը։

«Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առումով։ Նրանց հետ երկխոսությունը կշարունակենք»,- ասել է Պեսկովը՝ ռուս լրագրող Պավել Զարուբինին, ով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը մեջբերել է Տելեգրամի իր ալիքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: