շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատժամիջոցներ են կիրառում մեկ անձի պատճառով, բայց երբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, համաշխարհային հանրությունը լռում է. Տողանյան

Պատժամիջոցներ են կիրառում մեկ անձի պատճառով, բայց երբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, համաշխարհային հանրությունը լռում է. Տողանյան

Միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հանցագործություններին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արգելված զենք օգտագործելու փաստին: Այս մասին «Ցեղասպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմը. Միջազգային պայմանագրեր․ Պատմական զուգահեռներ» խորագրով քննարկմանն ժամանակ ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք միջազգային հանրության միայն չեզոք վերաբերմունքը, երբ քաղաքներն ու գյուղերը իրականում ավերվեցին, և օգտագործվեց արգելված զինամթերք: Միջազգային հանրությունը չի արձագանքել այդ հանցագործություններին»:

Դեսպանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրության չեզոք վերաբերմունքը համեմատեց Ալեքսեյ Նավալնիի հետ կապված պատմությանը ԱՄՆ-ի և Եվրամիության արձագանքի հետ, երբ նոր պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի դեմ:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ պատժամիջոցներ կիրառում մեկ անձի պատճառով: Բայց երբ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, ինչ-ինչ պատճառներով համաշխարհային հանրությունը լռում է»,- ասաց Տողանյանը:

  • Կիսվել: