ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ. Նախարար

Պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ. Նախարար

Այս պահին ունենք բավական լավ համաճարակային իրավիճակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերարտադրողականության ցուցանիշը 0,56 տոկոս է, ինչը նշանակում է, որ այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եթե տոնական օրերին էլ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա վիչակը կկարողանանք կայուն պահպանել»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում դեռ օմիկրոն շտամը հայտնաբերված չէ «Մենք Հայաստան նոր ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից անում ենք սեկվենավորում: Երբ կունենանք դրական դեպ, անպայման կհանրայնացնենք: Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ, ինչն ուրախալի է»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: