ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պատրաստ ենք գնալու Անկարա. Գրիգորյանը՝ 3+3 ձևաչափով հանդիպումը Թուրքիայում անցկացնելու մասին Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ

Պատրաստ ենք գնալու Անկարա. Գրիգորյանը՝ 3+3 ձևաչափով հանդիպումը Թուրքիայում անցկացնելու մասին Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե ՛՛3+3՛՛ ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում:

Այս առնչությամբ Գրիգորյանն ասել է. ՛՛Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեզ մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու՛՛:

Նա նաև հավելել է. ՛՛Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի ՛՛3+3՛՛-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: