երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատմական Հայաստանի տեսլականի դեպքում ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում. Փաշինյան

Պատմական Հայաստանի տեսլականի դեպքում ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում. Փաշինյան

Պատմական Հայաստանն առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ  մեր հարաբերությունների համար: Այս մասին այսօր կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատմական Հայաստանի եւ Իրական Հայաստանի հակադրություններին:

«Այն մի խումբ երկրների հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է եւ երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն եւ բացատրություն կունենան: Պատմական Հայաստանը նաեւ երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար ու գիտելիք չենք ունենա, հետեւաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետեւ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենաք, առանց որի գոյատեւել չենք կարող: Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում: Իսկ ֆորպոստը ոչ սահմանի, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորչության:

Ուշադրություն դարձրեք, որ անկախությունից ի վեր, մենք միշտ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության մասին միջազգային սկզբունքի մասին: Այդպես վարվել ենք, որովհետեւ դա անհրաժեշտ է եղել պատմական Հայաստանին: բայց մենք չենք էլ նկատել, որ մեր որոշ բարեկամների կողմից թաքուն ու բացահայտ քաջալերվող այդ մոտեցումով իրական Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների խախտելիությունը աբնխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել»,-ասաց նա:

  • Կիսվել: