«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները հանդիպել են Իվետա Տոնոյանի և Արման Աբովյանի հետ
Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Բարգավաճ Հայաստան կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի և քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


