չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքն հայտնում է իրենց նկատմամբ ճնշումների  մասին

«Պատիվ ունեմ» դաշինքն հայտնում է իրենց նկատմամբ ճնշումների մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտնել է իրենց նկատմամբ ճնշումների մասին։ 

Հակոբյանի խոսքով՝ հատկապես այսօր առավոտից «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվել։

«Ապօրինի ճնշումները, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով, հատկապես ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից։ Մենք ունենք նաև ձերբակալվածներ, մոտավորապես՝ 3 տասնյակ անց այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, կոնկրետ դեպքերում իրականացվել են նաև խուզարկություններ»,- ասաց նա:

Ինչպես այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց Սոս Հակոբյանը, իրավապահ մարմինները մուտք են գործել Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարան,խուզարկություն կատարել․ «Իրականացրել են խուզարկություն թե՛ բնակարանում, թե՛ գրասենյակում, թե՛ մեքենայում։ Մի քանի ժամ տևել է խուզարկությունը, ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է։ Հիշեցնեմ, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նրան հնարավոր է ձերբակալել միայն, եթե անձը գտնվում է ենթադրյալ հանցանքը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ գտնվել են ժամեր։ Չի հայտնաբերվել որևէ ապօրինի իր, որևէ հանցակազմ պարունակող արարք ըստ էության չկա, անգամ որևէ կողմնակի ապացույց՝ դրա վերաբերյալ, և ակնհայտ է, անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու, այստեղ քաղաքական հետապնդում է։ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է, նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Գայանե Պապոյանը, ով նաեւ ժամանակ առ ժամանակ տեղեկություներ կտրամադրի»։

Բացի Գոռ Սեդրակյանից՝ ևս երկու անձ է ձերբակալվել:

  • Կիսվել: