ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում գերիների հարցով Ռուսաստանի քվեարկության մասին

Պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում գերիների հարցով Ռուսաստանի քվեարկության մասին

Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, որովհետև քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի: Այս մասին այսօր խորհրդարանակ ճեպազրուցների ժամանակ հայտարարեց իմ քայլական պատգավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելիք հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցին։

«Գերիների հարցը ինչքան էլ որ մենք փորձում ենք չքաղաքականացնել, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նաև նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչն արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով։ ԵԽԽՎ-ն դատարան չէ, որ իրավական հետևանք լինի։ Ինչքան ես գիտեմ, այս ընթացակարգով բանաձև չի սպասվում։ Բայց սա մի քայլ է, չի բացառվում, որ հաջորդ քայլով ընդգրկվի այն ընթացակարգերում, որը ենթադրում է բանաձև», ասաց նա։

Պատգամավոր խոսքով Ռուսաստանը գերիների վերադարձի հարցում ներգրավված է այնքանով, որքանով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է, որում էլ ամրագրված է գերիների անհապաղ վերադարձի համաձայնությունը։

«ԵԽԽՎ-ն այստեղ ներգրավված է այնքանով, որքանով գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է, և մյուս միջազգային իրավական հարցերի հետ զուգահեռ այդ հարթակում էլ է հարցը քննարկվում, որտեղ Ռուսաստանն էլ է ԵԽԽՎ անդամ: Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, որովհետև քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի: Մենք միշտ պնդել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,- նշեց Եղոյանը:

  • Կիսվել: