շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատգամավոր Վահագն Թեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պատգամավոր Վահագն Թեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

  • Կիսվել: