ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ առաջարկվող նախագծի լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։

 

ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը, լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:

Սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ): Վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ):

Նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

  • Կիսվել: