կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պաստառներ՝ Արցախի գերեվարված ղեկավարության լուսանկարներով․ ՀՅԴ-ն ակցիա է արել

Պաստառներ՝ Արցախի գերեվարված ղեկավարության լուսանկարներով․ ՀՅԴ-ն ակցիա է արել

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ակցիա է իրականացրել` հիշեցնելով երկրում առկա իրական խնդիրները․

«Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետության բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն միլիարդավոր դրամներ արժեցող տոնական պատրաստություն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության դեմ։

Հաշվի չնստելով կրած կորուստների ծանրության հետ, արհամարելով գերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և ապրումակցման փոքր-ինչ մոտեցումներ որդեգրելու փոխարեն, իշխանությունները փորձում են երկրով մեկ տոնական մթնոլորտ ստեղծել։

Արհեստականորեն հասարակությանը հրամցվող և աշխարհին ցուցադրվող տոնական տրամադրությունները հակաբարոյական հերթական քայլն է արյան, պարտության և կորուստների խորհրդանիշ հայաստանյան իշխանության կողմից։

Այս փուլում հակաբարոյական, հակազգային և հակապետական մոտեցումների մատնանշումից զատ, կարևոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրված դուրսգրման և մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու և երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: