շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Փաստ»․  ՍԴ դատավոր Ֆե­լիքս Թո­խյա­նին հոր­դո­րե՞լ են դի­մում գրել

«Փաստ»․ ՍԴ դատավոր Ֆե­լիքս Թո­խյա­նին հոր­դո­րե՞լ են դի­մում գրել

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու եւ «բացատրական զրույցներ» ունենալու համար: 

Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջեւ: 

Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել եւ օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, եւ հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը: 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից եւ զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին:

 Վերջինս միայն ասաց. «Նման որեւէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: