կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իշխանությունները դաշինք կազմելու առաջարկ են արել  Արամ Սարգսյանին․ վերջինս մերժել է․ «Փաստ»

Իշխանությունները դաշինք կազմելու առաջարկ են արել Արամ Սարգսյանին․ վերջինս մերժել է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու՝ աշնանը սպասվող ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար, քանի որ իրենք էլ հիանալի հասկանում են, որ իրենց վարկանիշը մոտենում է «հատակին», իսկ արդար ընտրությունների դեպքում հաղթելու շանսերը զրոյական են:

Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են գտնել գործընկեր քաղաքական ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կազմել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցության առաջարկ է արվել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, սակայն նա կտրուկ մերժել է: Մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Արամ Սարգսյանի կարծիքով, ինքը ավելի բարձր վարկանիշ ունի, իսկ իշխանության իրական այլընտրանքն իր ղեկավարած ուժն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: