հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները կարող են իրենց ծառայությունն իրականացնել բնակության վայրին մոտ զորամասում․Պապիկյան

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները կարող են իրենց ծառայությունն իրականացնել բնակության վայրին մոտ զորամասում․Պապիկյան

Արդյոք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները հնարավորություն ունե՞ն ծառայությունն իրականացնել իրենց բնակավայրերին մոտ: Ազգային ժողովում պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այո՛, հնարավոր է ընտրել ծառայության վայրը, առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել, և ղեկավարությունը կընդառաջի, նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ»,- ասաց նախարարը:

Պապիկյանն ավելացրեց, որ զինծառայողների ու նրանց ծնողների հետ աշխատանք է տարվելու՝ մեխանիզմն առավել պարզ մատուցելու համար:

  • Կիսվել: