հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ

Ռուսաստանը վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ

Անցած շաբաթվա ընթացքում ռուսական զինուժը, հատուկ ռազմական գործողության շրջանակներում,  վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ,  որոնցից հինգը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում,  մեկը՝ Դնեպրոպետրովսկի, մյուսն էլ՝ Զապորոժիեի շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

՛՛ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում և ազատագրել են  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքը։ Շարունակելով գործողությունները ԴԺՀ-ի և Դնեպրոպետրովսկի շրջանի տարածքում՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Բոյկովկա, Բելգիյկա, Նովոուկրաինկա բնակավայրերը, ներթափանցելով  թշնամու պաշտպանության խորք՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Զելյոնի Գայ, Դնեպրոպետրովսկի շրջանի Մալիևկա, Զապորոժիեի շրջանի Տեմիրովկա բնակավայրերը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: