շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փաշինյանը վախենալու տեղ ունի, ոչ թե ես, ինքը խիղճ չունի. Արա Աբրահամյան

Փաշինյանը վախենալու տեղ ունի, ոչ թե ես, ինքը խիղճ չունի. Արա Աբրահամյան

Երիտասարդների համար ազգային ակադեմիայում ֆոնդեր ենք բացել, ես անձամբ 1,000 դոլարներով ներդրում եմ արել Գրողների միությունում։ Այսօր ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

«Մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլոր քաղաքական միությունների  հետ:  Փաշինյանն ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան: Թերթերը գրեցին, որ ես եկել եմ, թալանում եմ, 17 միլիարդ դոլար փող եմ գողացել»,-ասաց Աբրահամյանը՝ ադրադառնալով իր՝ ՀՀ մուտք գործել չթողնելու միջադեպին:

«Ցավոք սրտի, ինքը պետք է վախենա: Ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, բայց ինքը վախենալու տեղ ունի: Ինչ որ այսօր կատարվում է հենց դրա համար է: Իր ոչ մի ասած չի կատարվել, ասում էր Ղարաբաղը մերն է, վերջ, բոլորս պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղի համար, բայց տեսա՞ք ինչ եղավ: Ինքը չի ափսոսում, որովհետև այնտեղ դպրոց չի կառուցել, մանկապարտեզ չի կառուցել, որովհետև ինքը Ղարաբաղի կյանքին չի մասնակցել, սիրտ չի դրել, աշխատանք չի դրել: Ես որ ասում եմ, դպրոց եմ կառուցել իր սպորտային կոմպլեքսով, ամեն ինչով, ու վեց միլիոն դոլարի ներդրում արել, ինքը ոչ մի բան չի արել»,- ասաց Աբրահամյանը: 

  • Կիսվել: