կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
«Փաշինյանը Սուքիասյանի ներկայությամբ ասել է՝ մենք չենք կարող խրախուսել կամ կանգնեցնել իրավապահներին». Խաչատրյան

«Փաշինյանը Սուքիասյանի ներկայությամբ ասել է՝ մենք չենք կարող խրախուսել կամ կանգնեցնել իրավապահներին». Խաչատրյան

Նախօրեին ՔՊ-ում փակ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջի հարցը:

Այս առնչությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Հարց տրվեց, Խաչատուր Սուքիասյանն էլ ներկա էր, վարչապետն ասաց, որ առաջին անգամ ինքը Սուքիասյանի ներկայությամբ դրա մասին խոսում է, երբեւեիցե իրենք դրա մասին չեն խոսել: Նաեւ ասաց, որ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Դա մեր սկզբունքն է, մենք չենք կարող կանգնեցնել կամ խրախուսել, երբեք  դա չի արվում: Բոլորիս ներկայությամբ ասաց՝ այստեղ նստած է Խաչատուր Սուքիասյանը, ինքն էլ գիտի, ես էլ գիտեմ, որ այդ մասին չենք խոսել, իրավունք էլ չունենք այդ թեմայով նստենք, ինչ-որ բան քննարկենք, որը ողջունելի է»:

Նշենք, որ Վիգեն Խաչատրյանը ՔՊ-ի պատգամավորական ցուցակում ներառվել է հենց Խաչատուր Սուքիասյանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ:

  • Կիսվել: