երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանը ստում է՝ իբրև թե արդարադատության համար են փակել դատարանների դռները. Աղվան Վարդանյանը հիշեցրեց պատճառը

Փաշինյանը ստում է՝ իբրև թե արդարադատության համար են փակել դատարանների դռները. Աղվան Վարդանյանը հիշեցրեց պատճառը

2019-ին դատարանների դռներն արգելափակվել են Նիկոլ Փաշինյանի կոչով, եւ 4,5 տարի հետո ինքը ասում է՝ մենք այն ժամանակ մենք արգելափակեցինք դատարանները, ար բացենք արդարադատության դուռը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ես ուզում եմ ձեզ բացահայտել,, որպեսզի դուք համոզվեք, թե որքան սուտ է ասում այդ մարդը, ինչպես միշտ: 2019-ի մայիսի 20-ին նա ունեցավ այդ ելույթը, հայտարարեց, որ փակում ենք դատարանների դռները եւ ասաց նաեւ այլ բաներ: Ինչու այդ ելույթը եղավ 2019-ի մայիսի 20-ին. պարզ, հասկանալի պատճառով. Այդ օրը վերաքննիչ դատարանը կալանքից ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ ելույթը ուղղակի արձագանք էր դատարանի որոշման, որը հետո ապացուցվեց ՍԴ-ում: Այդ ելույթի մեջ նա ասում է, որ բոլոր դատավորները պետք է վեթինիգի ենթարկվեն, որ բոլոր այն դատավորները, որոնց նախկին դատավճիռները ՄԻԵԴ-ի կողմից սխալ են ճանաչվել, նրանք պետք է հեռանան կամ հեռացվեն, որ մենք պարտավոր ենք դատարանները վերափոխել, եւ եթե պետք է, նաեւ համաժողովրդական հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոխելու համար: Սա այն դեպքում, երբ մյուս կարեւոր հարցերով նա ուղղակի սարսափում է հանրաքվե բառից:

Նա նաեւ ասում է՝ մեր նպատակը խամաճիկային դատարաններ ունենալը չէ, ազատ, անկաշկանդ դատարաններ ունենալն է: Հիմա նայեք, 2019-ի հայտարարությունը ոչ խամաճիկային դատարաններ ունենալու վերաբերյալ, եւ տեսեք այսօրվա դատական համակարգի վիճակը՝ ամբքողջովին խամաճիկային, ենթակա այս իշխանությանը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է՝ ես տեսնում եմ, որ փորձում են հակասություն սերմանել Արցախի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, եւ ես չեմ բացառում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունում կլինեն մարդիկ, որոնք կփորձեն հրահրել պատերազմ, այդ պտերազմում տարածքներ կորցնել եւ մեղադրել ՀՀ իշխանություններին. «Սա էլ նայեք այսօրվա պրիզմայով, այսօրվա կտրվածքով»:

  • Կիսվել: