երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չեղած մարդու մասին կա՛մ վատը, կա՛մ՝ ոչինչ. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Չեղած մարդու մասին կա՛մ վատը, կա՛մ՝ ոչինչ. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Միջազգային հանրությունը թող տեսնի, որ չի կարելի երկդիմի քաղաքականություն վարել։ Այս մասին այսօր «SOS Artsakh» կարգախոսով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Կարծում եմ, որ այստեղ ամենամեծ մեղքն, իհարկե, հայկական իշխանություններին է, բայց մենք մեր պարտքը անում ենք։ Այս միջազգային կառույցները նույնչափ անտարբեր են քաղբանտարկյալների՝ Արմեն Աշոտյանի, Յուրի Խաչատուրովի հարցում։ Սա մեր գործն է, մենք պետք է նրանց ցույց տանք իրականությունը, բայց մեր գործը պետք է անենք»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Հարցին, թե մինչ ի պաշտպանություն Արցախի ակցիաներ են իրականացվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարություններ է անում՝ Աղվան Վարդանյանն արձագանքեց.

«Չեղած մարդու մասին կա՛մ վատը, կա՛մ՝ ոչինչ»։

  • Կիսվել: