ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախում պատերազմ սկսվելու և ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին: Վարչապետը ընթերցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որը վերջինս արել էր 2018 թվականի ապրիլին Ազգային ժողովի ամբիոնից:

«Նա ասել էր հետևյալը, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացում անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Նա ասել է, որ  այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը: Դա ասված է, տեսանյութերը կան, ցանկացածը կարող է ստուգել: Հետևաբար, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև մեկնաբանեց Սերժ Սարգսյանի`«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը:

«Մարդիկ ասում էին, այս ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ, որտեղ է բերել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին` փակ էր այդ փաստաթղթերը: 2018 մայիսից ես դեռ մեկ շաբաթ էի եղել վարչապետ, իրենք ասում էին, որ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ, որովհետև գիտեին որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»-, եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: