կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է Հայաստանը համաձայնել եռակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայում

Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է Հայաստանը համաձայնել եռակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է ՀՀ կառավարությունը համաձայնել Գերմանիայում անցկացնել եռակողմ հանդիպումը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ Գերմանիայում, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է, վերջինս ստորագրել է 3 կարևոր սկզբունք` ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը պիտի լինի Ալմա Աթայի հռչակագիրը, կոմունիկացիաները պետք է գտնվեն անցման երկրների սուվերենության և իրավազորության ներքո, գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով, որոնց տարածքով անցնում են»:

Փաշինյանը հավելել է, որ եթե որևէ միջնորդ այս շրջանակից փորձելու է դուրս բերել, ապա Հայաստանի համար դա ընդունելի չէ։

 

  • Կիսվել: