շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:

Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում:

  • Կիսվել: