կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը գնացել էր նախագահին «ճնշելու», որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դիմումը. Վանեցյան

Փաշինյանը գնացել էր նախագահին «ճնշելու», որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դիմումը. Վանեցյան

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Նիկոլ Փաշինյանը գնացել էր հիվանդատես, իսկ ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր նախագահին ՛՛ճնշեր՛՛, որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀՀ նախագահին այցելելուն։

Հարցին, թե նախագահը հետ քայլ կանի՞, Արթուր Վանեցյանն ասաց. ՛՛Նախագահը կատարել է իր սահմանադրական պարտականությունը եւ կարծում եմ՝ նա կշարունակի մնալ իր լիազորությունների շրջանակներում եւ կապահովի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կետերի կատարումը՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել ԱԽ նիստ, որին, սակայն ՀՀ նախագահը չէր մասնակցել։ Ըստ նախագահի օգնականի՝ Արմեն Սարգսյանին հրավեր ուղարկվել էր, բայց նա վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել նիստին։ Ավելի ուշ վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նախագահին։

  • Կիսվել: