ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փաշինյանը ֆեյսբուքով հետևում էր Բագրատ Սրբազանի հարցազրույցին

Փաշինյանը ֆեյսբուքով հետևում էր Բագրատ Սրբազանի հարցազրույցին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջով հետևել է Բագրատ Սրբազանի և Պետրոս Ղազարյանի՝ «Հ1»-ի ուղիղ եթերով հարցազրույցին:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքից հետո Սրբազանը քաղաքացիների հետ ոտքով գնաց «Հ1», կոչով դիմեց Հանրայինի ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն իր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները:

Պետրոս Ղազարյանն էլ ուղիղ եթերում էր։ Տաղավարից հայտարարեց, որ սպասում է սրբազանին կամ շարժման մեկ այլ ներկայացուցչի։ Բագրատ Սրբազանն ընդունեց առաջարկը: Ուղիղ եթերում դիմելով Փաշինյանին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ նա խորքում կառավարություն չէ, և որ «այս չարիքի իշխանությունը վերջ է գտնելու»։

 

յ



Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: