Փաշինյանը բացատրել է, թե ինչու է սմարթֆոնով լուսանկարել ՀԱՊԿ-ի պայմանագրի ստորագրությունները
Սա արվում է ՀԱՊԿ-ի գովազդի համար. այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման տեսանյութում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու ինքն իր սմարթֆոնով լուսանկարեց ՀԱՊԿ պայմանագիրը։
Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին «Ռոսիա-1»-ի լրագրողի աչքից չի վրիպում, որ ստորագրելուց հետո ՀՀ վարչապետը լուսանկարում է փաստաթուղթը։
Նա մոտենում է Փաշինյանին և փորձում պարզել ինչու այդպես վարվեց ՀՀ ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն ասում է, որ միայն ղեկավարների ստորագրություններն է լուսանկարել և այն տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: