չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել․ Փաշինյանը բացահայտել է՝ ինչու է այցելել ՀՔԾ

«Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել․ Փաշինյանը բացահայտել է՝ ինչու է այցելել ՀՔԾ

Այսօր Կապանում կազմակերպված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին բացահայտել է, թե ինչ քրեական գործի շրջանակներում է նա երեկ այցելել Հատուկ Քննչական ծառայություն.

«2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել: Երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի՝ հետաքրքրվե՞մ այդ գործով, թե՞ ոչ: Հետո որոշեցի, որ ամոթ է, կասեն, որ սկսել եմ իմ անձնական գործերով զբաղվել: Սակայն վերջերս մի քաղաքացի, ում անունը չեմ կարող հնչեցնել, իր նախաձեռնութամբ այդ կապակցությամբ դիմում է գրել ու ասել է, թե գիտի ով է կազմակերպել այդ հարձակումը: Նա գնացել կոնկրետ մարդկանց անուններ է տվել, հարուցվել է քրեական գործ ու ինձ կանչել են հարցաքննության»:

Փաշինյան ասաց, որ այդ գործով իրեն ճանաչել են տուժող:

  • Կիսվել: