Ե՞րբ են կողմնորոշվելու, երբ կահույքը հանե՞ն. ԵՄ-ի հետ մերձեցումը ենթադրում է առավելության զրոյացում. Զախարովա
Մենք հաշվի ենք առնում Հայաստանի պարզաբանումը, որ առայժմ ԵԱՏՄ-ում մնալու, թե դեպի ԵՄ գնալու հարցի շուրջ հանրաքվե անելը վաղաժամ է, խնդիրն այն է, որ այդ դիրքորոշման հետ շատ դժվար է համաձայնել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ժողովրդի տեսակետըի ճշգրտումը ավելի քան տրամաբանական կլինի, նաև բարոյականության տեսանկյունի է կարևոր հարցնել սեփական ժողովրդի կարծիքը։
Չէի ցանկանա զուգահեռներ տանել, բայց նույնն է, երբ 2-ն ապրում են մի ընտանիքում, բայց մեկը կարծես ուզում է այլ ընտանիքում ապրել, իսկ երկրրոդն հարցնում է՝ կասես, որտեղ ես ապրում, մենք ընտանիք ենք, թե դու արդեն այլ ընտանիքում ես։ ու պատասխան է հնչում, թե հետո կկողմնորոշվենք, երբ հետո, երբ կահույքը կհանեն, ե՞րբ»։
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ընդունված օրենքի նախագծին, նա ընդգծեց, որ ոչ թե հայտարարություն է ընդունվել այլ օրենք, որն արձանագրում է այլընտրաքային արտաքին քաղաքականություն։ «Հետևապես բոլորը փորջերը, թե պետք է ստեղծվի այլընտրանքը, դեռ պետք է թեկնածուի կարգավիճակ ստանալ՝ նման է մանիպուլիացիայի։
Հազիվ թե հայկական քաղաքական էլիտում չկան գիտակցողներ որ այդ մերձեցումը ենթադրում են ԵԱՏՄ-ի ընձեռած առավելությունների չեղարկում ու այդ ժամանակ այլևս ընտրելու ոչինչ չի լինի։ Բայց սա ազդելու է մարդկանց կյանքի վրա, դրա համար էլ նախ պետք է մարդկանց հարցնել»։



