երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Գնանք Բաքու ու հանդիպենք բոլոր պատանդներին․ Աղվան Վարդանյանը դիմեց Ռուբեն Ռուբինյանին

Գնանք Բաքու ու հանդիպենք բոլոր պատանդներին․ Աղվան Վարդանյանը դիմեց Ռուբեն Ռուբինյանին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն, ՔՊ-ից՝ 5 հոգի, «Ուժեղ Հայաստան»-ից՝ 3, «Հայաստան» դաշինքից՝ 2 հոգի և մեկնել Բաքու, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանին, նաև փորձել հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպաններին»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Նա Ռուբինյանին առաջարկեց ղեկավարել պատվիրակությունը։

«Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով, եթե չհաջողվի՝ միևնույն է, մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Մենք կատարենք մեր պարտքը, անենք ինչ ճիշտ է ու պատասխանատու, մնացածի մասին հետո կխոսենք»,-ասաց Աղվան Վարդանյանը։

  • Կիսվել: