երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ

Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

6f5d52b7-c1e0-4739-9068-9fe92ae7d21a.jpg (148 KB)

«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում  ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից  բնակավայրերի բնակիչների հետ:

  • Կիսվել: