հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանն Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել

Փաշինյանն Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում կայանալիք «ՊՐՈՔՍԻ» գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2021 թվականի մարտի 29-31-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Արմեն Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: