Փաշինյանին շնորհվել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. այն ստացել է Իսպանիայում ՀՀ դեսպանը
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն ապրիլի 26-ին Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։
Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։



