չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փաշինյանի օգնականի եւ ՀԿԳ քննիչի հարցով հրապարակումն ու փաստաբանի ներկայացրած հաղորդումն ուղարկվեց ԱԱԾ

Փաշինյանի օգնականի եւ ՀԿԳ քննիչի հարցով հրապարակումն ու փաստաբանի ներկայացրած հաղորդումն ուղարկվեց ԱԱԾ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը եւ 168.am-ի հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին եւ գրել՝ տեսանյութերում երեւում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

 

  • Կիսվել: