կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ավարտվեց

Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ավարտվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 16 ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած երթը քիչ առաջ ավարտվեց:

Երթի մասնակիցները Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց քայլեցին մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ կանգառ անելով ՀՔԾ և ԱԺ շենքերի մոտ: Սուրբ Աննա եկեղեցու բակում նրանք խարույկ վառեցին, և ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես եկավ խոսքով:

՛՛Մեր պայքարն իսկապես հայրենիքի համար է, որպեսզի ոտքի կանգնենք ու գնանք առաջ: Նիկոլ Փաշինյան խոչնդոտը պետք է մի կողմ գցել եւ շարունակել գնալ առաջ: Հիմա դուք էլ միկրոֆոնը իրար փոխանցելով փորձեք խորհուրդ տալ, թե ինչ պետք է անել: Մի բան հաստատ է՝ Նիկոլը գնալու է, բլորը բացի իրենից դա գիտեն: Երբեմն մարդիկ ասում են՝ վճռական գործողություն արեք: Հաշվի առեք, որ վճռական գործողությունն այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինելու է մի կողմում, Նիկոլը՝ մյուս կողմում: Մենք դա մինեւ հաղթանակ կհասցնենք եւ մեր առջեւ խնդիր կկանգնի երբեմն որոշ հարցեր զրոյից բարձրացնել, նորից դառնալ երկիր, հզորանալ, տարածաշրջանում ունենալ ազդեցություն՛՛,-ասաց Մանուկյանը: 

Ընդդիմության ներկայացուցիչները հայտնեցին, որ հիմա ունեն գործողությունների շարք, և այս երթն այդ շարքից է: Նրանք տեղեկացրեցին նաև, որ վաղվա երթը կմեկնարկի Սասունցի Դավթի արձանի մոտից, ժամը 17.00-ին: 

  • Կիսվել: