չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է

Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումը: Այն տեւել է մոտ մեկ ժամ:

Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ:

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան՝ ոսկեպարցիներն ասում են, որ այդ  դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ», - նշված է «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: