Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ անվտանգության համաժողովում նախատեսված է ԼՂ հարցի շուրջ քննարկում
Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ 45 րոպեանոց քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: