շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանի աջակիցները 10-15 տոկոս կկազմեն․ ԼՀԿ պատգամավոր

Փաշինյանի աջակիցները 10-15 տոկոս կկազմեն․ ԼՀԿ պատգամավոր

ԼՀԿ-ական պատգամավոր Գորգիսյանը վստահ է, որ նախկին իշխանությունների մասնակցությունը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միայն ուժեղացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը: 

Ըստ Գորգիսյանի՝ Փաշինյանի ընտրողներին կարելի է բաժանել երկու մասի՝ նրանց, ով կողմ է նրան, եւ նրանց, ով դեմ է նախկին իշխաություններին․«Առաջինները, այսինքն՝ Փաշինյանի աջակիցները, 10-15 տոկոս կկազմեն: Սա այն ձայների քանակն է, որը կստանա իշխող ուժը, եթե «նախկիններին» վերադարձնելու հարց չառաջանա»։

Երկրորդ խումբը, ըստ խորհրդարանականի, հենց նրանք են, ովքեր Փաշինյանին կողմ են քվեարկում նախորդ իշխանությունների դեմ: «Եվ եթե նման հարց չառաջանա, ապա Փաշինյանը չի կարողանա իրականացնել ընտրարշավն այնպես, ինչպես սովոր է՝ հայհոյելով հակառակորդներին եւ սեփական գործողությունները չառաջարկելով»,- ասաց Գորգիսյանը:

  • Կիսվել: