չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Մարուքյան

Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Մարուքյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությա ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է այսօր Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլի Փաինյանի արտահայտած այն մտքին, որ եթե Մարուքյանը  շարունակելու է տեղը չբերել, ապա հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում:

Մարուքյանը, մասնավորապես, գրել է. Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ մտքերի. Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» ենթվում։

Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որըինքըչիկարողանումևչիուզումփոխել։

Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։ Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը:

Կհանդիպենք խորհրդարանում:

Հիշեցնենք, որ այսօր կապանում իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Մարուքյանի հայտարարության մասին, թե հանձնաժողովի կազմի ձևավորումը տապալելով՝ իշխանությունը կորցնում է ստացած քաղաքական կրեդիտը, ասաց, որ ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսի, թող որոշ գործընկերներ տանձից ու խնձորից խոսեն. «Այսինքն, ո՞վ է գնահատում՝ մենք կորցնում ենք մեր քաղաքական կրեդիտը, թե՝ ոչ: Եթե պարոն Մարությանը (հավանաբար նկատի ունի Մարուքյանը), շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում: Թող ընտրի, մենք խնդիր չունենք: Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե՞ ոչ: Դրա գնահատողը ժողովուրդն է, ինքը դրա իրավունքը չունի: Հերիք ա մեր համեստությունը չարաշահել: Սա 2016, 17 թվականը չէ, որ իշխանության հետ հնարավոր լինի խոսել «առևտուր-շանտաժ» բանաձևով: Ինքնաոչնչացմանբ են զբաղված, թող մեր քաղաքական կրեդիտի մասին չանհանգստանան»:

  • Կիսվել: