երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյան խոսել է շուկայում ձվի գնի նվազման մասին

Փաշինյան խոսել է շուկայում ձվի գնի նվազման մասին

Լրատվամիջոցներում հիմա տեսնում ենք, որ նախորդ տարիների նույն պատմությունը կրկնվում է, ձվի գնի անտրամաբանական գնանկում ունենք։ Սա մեզ անհանգստացնում է, որովհետև Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնելու ձվի գները։ Այս մասին կառավարության նիստում՝ անդրադառնալով շուկայում ձվի գնի նվազմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին արձագանքելով՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս տարվա դեպքը կրում է առանձնահատուկ բնույթ, քանի որ գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից և տվել է շղթայաձև ռեակցիա։ Նրա խոսքով՝ Հայաստանում ձվի ինքնաբավությունը բարձր է։

Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ ձվի արտադրությունը, ստեղծված իրավիճաով պայմանավորված, հնարավոր է նվազի։

«Այնպես որ, որպեսզի ձվի գինը պահենք նորմալ գնի վրա, երևի սկսենք ավելի շատ ձու սպառել, եղավ  հավի ու ձվի պատմությունը, այնպես չլինի, որ հետո ձվի գնի շուկայում գնի թռիչք ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: