շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին վաղ է խոսել. ԱԳ նախարարը ՔՊ գրասենյակում է

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին վաղ է խոսել. ԱԳ նախարարը ՔՊ գրասենյակում է

Այս անգամ ինձ Իմ քայլն է հրավիրել քննարկման, ես ուրախությամբ ընդունել եմ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳՆ ղեկավարը ՔՊ գրասենյակում է: Նախարարը, պատասխանելով հարցին՝ ինչ քննարկումներ են լինելու և արդյո՞ք դրանք վերաբերելու են Ռուսաստանում կառավարության փոփոխությանը, նշեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում.

«Այս անգամ ինձ Իմ քայլն է հրավիրել քննարկման, ես ուրախությամբ ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են ու վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին և այն գործողություններին, որոնք արվում են արտաքին բլոկում»:

Մնացականյանը խոսեց նաև առաջիկայում Էլմար Մամեդյարովի հետ հնարավոր հանդիպման մասին՝ հայտարարելով, որ բանակցային գործընթացը շարունակական է. «Մենք բանակցություններից երբեք չենք խուսափել»:

Մնացականյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ԱԳ նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են եղել. «Վարչապետը պաշտոնապես հանդիպել է մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Գործընթացը շարունակվում է: Իսկ հերթական հանդիպման մասին հայտարարում ենք վերջնական պայմանավորվածությունից հետո»:

 

«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին վաղ է խոսել»,-հավելեց նախարարը:

  • Կիսվել: