չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

Այս մասին հայտնում է Pasadena Now-ն։

«Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», - ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին կայացած նիստի ընթացքում։

Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանն իր հերթին նշել է․ «Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև նվիրվենք ավելի մեծ ապագա կառուցելուն՝ որպես մարդկության աննկուն ոգու վկայություն»։

  • Կիսվել: