չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պարզվեց՝  Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. վարչապետ

Պարզվեց՝  Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. վարչապետ

Նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 14-ի հայտարարությունը կառուցողական է և տրամաբանական: 

«Իսկ բանակցությունների համար մթնոլորտը հուլիսյան մարտերից հետո հարիր է այնքան, որքան մարտերից առաջ, որովհետև հենց հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից արվում էին ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ։

Միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ, բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝  Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,-պարզաբանեց վարչապետը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

 

  • Կիսվել: