ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պարտված ղեկավարը պետք է հեռանա. Նարեկ Կարապետյան

Պարտված ղեկավարը պետք է հեռանա. Նարեկ Կարապետյան

Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն: Այս մասին այսօր Գորիսում քարոզարշավիօ ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,-նշեց նա և հավելեց. «Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»։

  • Կիսվել: