երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Փառք ու պատիվ մեր զինվորին, որ կարողացավ 20-րդ դարի զենքով մարտնչել 21-րդ դարի զենքի դեմ․ Արամ Սարգսյան

Փառք ու պատիվ մեր զինվորին, որ կարողացավ 20-րդ դարի զենքով մարտնչել 21-րդ դարի զենքի դեմ․ Արամ Սարգսյան

Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արցախյան վերւժջին պատերազմին, հիշեցնելով իր հարցազրույցներից մեկում հնչած խոսքը․

"Պատերազմի 18-րդ կամ 20-րդ օրը ես հարցազրույց եմ տվել ու ասել, ժողովուրդ, եթե մի շաբաթ էլ դիմանանք, խաղաղություն է լինելու: Դա ասել եմ, քանի որ այդ օրերիին Ալիևը պատրվագներ էր փնտրում, ասում էր, որ հայերը 26 տարի խրամատներ են փորել, այդքան հեշտ չէ գնալ գրավելը",- ասել է նա։

Սարգսյանի խոսքերով, հասել էր մի պահ, երբ Ալիևը արդարանում էր լուրջ հաջողություններ չունենալու համար.

«Ինչ-որ պահից դա կոտրվեց: Փառք ու պատիվ մեր զինվորին, որ կարողացավ 20-րդ դարի զենքով մարտնչել 21-րդ դարի զենքի դեմ»:

Նա հավելեց, որ պետք է հիմա հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ.

«Պետք է նախկին ՊՆ նախարարը, այսօրվա նախարարը, ԳՇ-ն դա վերլուծեն: Սրանից հետևություն անելով՝ պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի»:

  • Կիսվել: