երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարոն Մուրազիին խորհուրդ կտամ պատասախանատու վարքագիծ ցուցաբերել. Սաֆարյան

Պարոն Մուրազիին խորհուրդ կտամ պատասախանատու վարքագիծ ցուցաբերել. Սաֆարյան

Եթե զրպարտության համար դատարան դիմեմ ընդդեմ Բորիս Մուրազիի, ապա հավանաբար, նա կսկսի ներկայացնել, թե իշխանությունները և ես ճնշումներ ենք բանեցնում "ազատ" մամուլի հանդեպ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ երեկ հայկական ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը Բորիս Մուրազիի կայքի ու ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի կապի ու վարչապետի ընտանիքի դեմ ծավալված ապատեղեկատվության արշավին առնչվելու կապակցությմամբ լրջորեն վնասել է այդ կայքի հեղինակությանը, սակայն ինքը չի կարծում, թե դրա վերականգնման ուղին իրեն զրպարտելն է։

ՀԽ նախագահը, մասնավորապես, գրել է. Այսօր Արմենպրեսում տված մամուլի ասոուլիսի ժամանակ Երկիր մեդիայի լրագրողից տեղեկացա, որ ես հաքերությամբ եմ զբաղվում ու "կոտրել" եմ politiк.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջը․․․․ Եթե զրպարտության համար դատարան դիմեմ ընդդեմ Բորիս Մուրազիի, ապա հավանաբար, նա կսկսի ներկայացնել, թե իշխանությունները և ես ճնշումներ ենք բանեցնում "ազատ" մամուլիհանդեպ։

Ու որպեսզի բացառեմ նման հեռանկարը, պարոն Մուրազիին միայն խորհուրդ կտամ պատասախանատու վարքագիծ ցուցաբերել թե՛ լրագրության մեջ, թե՛ նաև նման հարցերում։ Ես իմ կյանքում նման գործունեություն չեմ ծավալել ու չեմ էլ պատրաստվում ծավալել, առավել ևս երբ սոցիալական ցանցերում իմ էջերը բազում անգամներ են ենթարկվել զանգվածային հարձակումների ու վնասման փորձերի այն շրջանակների կողմից, որոնց քաջածանոթ է պարոն Մուրազին։ Եթե պարոն Մուրազիի բարձրաձայնումը իր էջի կոտրելու մասին իրականություն է, ապամիայնկարողեմդատապարտելդա։

Այդուամենայնիվ, չեմ կարող չնկատել, որ երեկ հայկական ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը հենց Բորիս Մուրազիի կայքի ու ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի կապի ու վարչապետի ընտանիքի դեմ ծավալված ապատեղեկատվության արշավին առնչվելու կապակցությմամբ լրջորեն վնասել է այդ կայքի հեղինակությանը, բայց չեմ կարծում, թեդրավերականգնմանուղինՀանրայինխորհրդինախագահինզրպարտելնէ։Դրամիակուլավագույնուղինհանրությանառջևսոցիալապեսպատասխանատուևանաչառլրատվությանմատուցումնէ։

  • Կիսվել: