չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը. համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում կկիսվի 2 ուժերի միջև

Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը. համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում կկիսվի 2 ուժերի միջև

«Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: Նրանք ունեին 10 մանդատ:

  • Կիսվել: